«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 14.00-ից մինչև հունվարի 5-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ «Կոնտինենտալ» ռեստորանի, Նորագավիթի Կայարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: