Զոլաքարի ճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ ու զոհ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ–Զոլաքար ավտոճանապարհին իրար են բախվել Honda և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը տուժել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել հունվարի 3-ին, ժամը 18։34–ի սահմաններում։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1963 թ.) և «Honda» (վարորդ՝ Ե․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները»,– ասված է հաղորդագրությունում։

Volkswagen–ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Լ․ Ո․-ն (ծնված 2008 թ․) և Ա․ Ղ․-ն (ծնված 1991 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել