Ադրբեջանն ակտիվացրել է քարոզչական հարձակումները․ Երևանը ևս ներկայացնում է որպես «պատմական ադրբեջանական բնակավայր»

Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:

Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել:

Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը` քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:

Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»,- գրել է Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել