Նոր Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորման մեկնարկը տրված է

Նոր Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորման մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարությունից։

Կարող են դիմել ինչպես քաղաքացիները, այնպես էլ գործող ոստիկանները:

Ուսուցումն անվճար է, և ուսման ողջ ժամանակահատվածում սովորողները ստանում են վարձատրություն` ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

Շրջանավարտներին կշնորհվեն ոստիկանության սպայական կոչումներ:

Ընդունելության մրցույթի համար սահմանվել է 700 տեղ:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում`՝ 2024 թ. հունվարի 3-ից հունվարի 26-ը ներառյալ:

Կրթական այս ծրագրով անցնողները համարվելու են ատեստավորված և ստանալու են համապատասխան հավելավճարներ։

Մանրամասները՝ սկզբնական աղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել