Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Էլինա Գեղամյանը նշանակվել է նախարարի խորհրդական:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Է. Գեղամյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Էլինա Կարենի Գեղամյանին 2024 թվականի հունվարի 4-ից նշանակել Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում:
- Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի»: