Վարդան Հարությունյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ.Հարությունյանի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունվարի 3-ից Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել