«Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։