Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Այս մասին նա ասել է այսօր հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ Բելգորոդում, իհարկե, ահաբեկչություն է: Ինչո՞ւ, որովհետև երկու հրթիռների քողի տակ ի՞նչ արեցին նրանք: Նրանք կրակեցին բազմակի արձակման հրթիռային համակարգից»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ այդ զենքերով նրանք հարվածում են հրապարակներին, հենց քաղաքի կենտրոնին, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորի՝  թիրախային հարձակում խաղաղ բնակչության վրա։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Տուժել են 131–ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել