ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Տոնական օրերին հասարակական անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
Տոն օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկները հետևողական են լինելու։

Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում անվտանգ ու երջանիկ օրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել