Հունվարի 1-ից ԱԱԾ քննչական մարմնի գործունեությունը կդադարեցվի

Iravaban.net-ը հայտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները կփոխանցվեն Քննչական կոմիտեին։ Նշված դրույթը ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 1-ից։

Նշենք, որ ավելի վաղ դադարեցվել է նաև ՊԵԿ քննչական ստորաբաժանումների գործունեությունը։ Այն միացել է ՔԿ-ին։

Ինչպես ասվում էր հիմնավորման մեջ, նախաքննության մարմինների կառուցվածքային նման տարբերակումը գործնականում հանգեցնում է որոշ խնդրահարույց իրավիճակների, մասնավորապես տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման և գործունեության միասնական սկզբունքներ և աշխատաոճ:

Շատ դեպքերում, ըստ գործադիրի, միևնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ:

Բացի այդ, ըստ հիմնավորման՝ քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել է Քննչական կոմիտեում, և հնարավոր չէ հիմնավորել այն գաղափարը, որ ԱԱԾ և ՊԵԿ մարմինների կազմում անհրաժեշտ է նախաքննության գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել