Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել։ Քրեական վարույթ կա նախաձեռված, պարզվում է զինամթերքի օրինական կամ անօրինական լինելու և մնացած հանգամանքերը
Այս մասին Iravaban.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է, բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Արզաքանցյանը ձերբակալվել է։