Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի. Արմեն Աշոտյան

Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի։ Այս մասին նշված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արված գրառման մեջ։

«Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր»:

Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։

Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի»,-մասնավորապես գրել է Աշոտյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել