Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ օդերևութաբանների` այսօր ամենատաքը կլինի Սյունիքում` +18 աստիճան։

Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։