«Մեր բանակին հարվածել են նաև թիկունքից»․ Սեյրան Օհանյան

Ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ՝ շնորհավորելու սահմանին կանգնած մեր զինվորներին, սպաներին՝ Նոր տարվա, Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Ե՛վ դիրքեր տանող ճանապարհին, և՛ հենց այնտեղ, բախվելով սառը իրականությանը, յուրաքանչյուրի մտքում ևս մեկ անգամ ծանրացել է նույն հարցը՝ ինչ ունեինք մինչև պատերազմ, պարտություն, մինչև այս իշխանությունը, և ինչ ունենք այսօր։

Պատասխանն ակնհայտ է․ այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի, և դա տեղի է ունեցել ոչ միայն հակառակորդի հանցավոր գործողությունների հետևանքով, այլև մեր Բանակին հարվածել են նաև թիկունքից։

Սակայն հայ զինվորներն ու սպաները այսօր էլ, կանգնած հակառակորդի նշանառության տակ, շարունակում են հիրավի հերոսական ծառայություն իրականացնել՝ լուռ, համեստ, անտրտունջ պաշտպանելով հայի, Հայաստանի պատիվն ու անվտանգությունը։
Նրանց հավերժ փա՛ռք․․․»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել