Տիգրան Ավինյանի որոշումներով երկու դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով երկու դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից, փոփոխություններ կան նաև մանկապարտեզներում։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի դեկտեմբերի 4-ի որոշման համաձայն՝ Հասմիկ Սարգսյանը 2023 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակվել է «Երևանի հ.164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը։

Դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Սեդա Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ից նշանակվել է «Երևանի հ.141 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի
արդյունքում հաղթող ճանաչվելը:

Տիգրան Ավինյանի դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Լիլիթ Վահագնի Թևանյանը 2023 թվականի դեկտեմբերի 5-ից ազատվել է «Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով
տնօրենի տեղակալ Ռուզաննա Նահապետյանին:

Դեկտեմբերի 20-ի որոշմամբ էլ Մարգարիտ Մարգարիտ Քուշկյանը 2023 թվականի դեկտեմբերի 20-ից ազատվել է «Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, լուծելվել է նրա հետ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ.166 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Շուշանիկ Պապիկյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել