Պարգևատրումներ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով մի քանի պարգևատրումներ են կատարվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ «Հայ աստղեր» պարային ստուդիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ, պարարվեստի բնագավառում ներդրած ավանդի և գեղագիտական դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Հայ աստղեր» պարային ստուդիայի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանը պարգևատրվել է Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

Դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման համակարգում անբասիր և բարեխիղճ աշխատանքային գործունեության, ինչպես նաև աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման համար Սիրեկան Օհանյանը և Արամ Դանիելյանը պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

Դեկտեմբերի 18-ի մեկ որոշմամվ՝ ծննդյան 50-ամյակի առթիվ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել է Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

Դեկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Հայաստանի Հանրապետությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել