ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Գալստյանը ազատ կարձակվի 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել