Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները համատեղ, Անձնագրային և վիզաների վարչությունից ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 45-ամյա մի տղամարդու, որը ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (մարմնական վնասվածք) հատկանիշներով գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ ստորագրություն։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: