Նոտար Լալա Մելիքյանին խիստ նկատողություն է հայտարարվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի (նստավայրը՝ «քաղաք Գավառ») նոտար Լալա Մելիքյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրությունների արդյունքում նոտարի կողմից հաստատված թվով 38 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել