Կասեցվել է Սևանա լիճն աղտոտող ռեստորանի ապօրինի ջրահեռացումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ծրագրային ստուգում են իրականացրել «Սամվել Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Սոնալ» ռեստորանում։

Ստուգմամբ պարզվել է, որ ռեստորանի կոյուղաջրերն առանց համապատասխան թույլտվության լցվում են Սևանա լիճ թափվող Աստղունք գետ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել։

Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել