«Էս քաղաքը, կներեք, բայց «ռեզինից» չի»․ Տիգրան Ավինյան

Ես կարծում եմ, որ Երևանի կենտրոնը բեռնաթափման ենթակա է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապե Տիգրան Ավինյանը։

«Տարեց տարի մեզ մոտ անհատական ավտոմեքենաների քանակը էականորեն աճում է։ Էս քաղաքը, կներեք, բայց «ռեզինից» չի, չենք կարող ձգել և բոլոր ավտոմեքենաները տեղավորել։ Հետևապես պետք է միջոց ձեռնարկել , որպեսզի ավտոմեքենաների քանակը փորձենք նվազեցնել։ Ի՞նչ ենք անում դրա համար՝ զարգացնում ենք հանրային տրանսպորտը, համակարգային ենք զարգացնում, ավելացնում ենք ավտոբուսային գծերը և նաև որոշակիորեն սահմանափակում ենք անհատական ավտոմեքենաների շարժը։ Այս որոշումը այս տրամաբանությունից բխող որոշում է»,-նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել