Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսի եղանակ է սպասվում տոներին և հունվարին

Մինչ օրս գտնվում ենք արևադարձային տաք հոսանքների ազդեցության տակ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը շարունակում է հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին այդ տաք հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը ներառյալ գտնվելու ենք տաք ազդեցության գոտում, անոմալ ջերմային ֆոնդը պահպանվելու է հանարապետության ողջ տարածքում, լինելու է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 5 օրերը կրկին կանցնեն առանց տեղումների և տաք։ Ուժեղ քամիներ, բուք հանրապետության տարածքում չենք սպասում»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է հունվար ամսվա կանխատեսումներին, ապա հունվարին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով.

«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ, ինչը նշանակում է, որ մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության առանձին լեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +5+9 աստիճանի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել