Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Աշոցքի ( Բավրա բնակավայրի հատված) և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: