Շանտաժի ենթարկելով՝ ներգործել է հոգեկանի վրա․ ստիպել է շուրջ 8 ամիս իր հետ սեռական հարաբերություն ունենալ

Հ.Մ․-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա․Ս․-ին հարկադրել է 2023 թվականի ապրիլ ամսից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված օրերին և վայրերում  սեռական հարաբերություններ ունենալ իր հետ:

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի դեկտեմբերի 27-ին։ Այն մակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։

Iravaban.net-ը  փոխանցում է, որ Հ.Մ․-ն դեռևս  2017 թվականին՝ քննությամբ դեռևս չպարզված օրը, ծանոթացել է Ա. Ս.-ի հետ և նրանց միջև ձևավորվել է մտերիմ (ինտիմ) հարաբերություններ:

2023 թվականի ապրիլ ամսից Ա. Ս.-ն ցանկացել է Հ․ Մ․-ի հետ ունեցած հարաբերությունները խզել, սակայն վերջինս Ա.Ս.-ին  շանտաժի ենթարկելով՝  իրենց ունեցած ինտիմ կապի մասին Ա. Ս.-ի ամուսնուն և հարազատներին հայտնելու սպառնալիքով,  ներգործել է վերջինիս  հոգեկանի վրա։ Նա տուժող անձին ստիպել է 2023 թվականի ապրիլ ամսից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված օրերին և վայրերում սեռական հարաբերություններ ունենալ իր հետ:

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել