Աննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Այս մասին Աննա Հակոբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող մեր փոքրիկներին ուղղված մաղթանքը մեկն է՝ լիակատար առողջացում։ Թող նրանք այս շենքը անվերադարձ լքեն ու մոռանան դրա մասին, մի բան, որը շատ ու շատ դեպքերում է իրականանում շնորհիվ մեր բարձր որակավորում ունեցող եւ չափազանց հոգատար բժիշկների»,- գրել է նա: