Տեղի ունեցավ 2023 թվականի Կառավարության վերջին նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
«Իհարկե Սուրբ Ծնունդից առաջ գալու ենք աշխատանքի և ես կարծում եմ, որ սա վերջին տարիների մեր իրականացրած կարևոր բարեփոխումներից մեկն էր, երբ մենք Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատեցինք։ Այն խնդիրները, որ մենք ունենք, մենք լուծելու ենք աշխատելով և ոչ թե առիթ, անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով։ Իհարկե չենք մոռանում, որ յուրաքանչյուրն ունի արձակուրդի իրավունք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։