Ո՞ւմ է պատկանում Սևանա լիճը

Սևանա լիճը և նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են և ենթակա չեն օտարման: Սևանա լճում և նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,«Սևանա լճի մասին» օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

«Սևանա լճի մասին» օրենքը կարգավորում է Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել