Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 57 մարդ։ TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաքարյա նահանգի միջքաղաքային մայրուղում բախվել են յոթ տրանսպորտային։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Զոհերի ու վիրավորների թվի մասին տեղեկությունը հաստատել է Սաքարիայի նահանգապետը։ Նա նշեց, որ բժիշկները շարունակում են տուժածներին հիվանդանոցներ հասցնել, իսկ վթարի վայրում աշխատում են մասնագետները։
Նշվում է, որ զոհերն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։