Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում:
Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու հարազատները:
Պայքարի բոլոր փուլերում, ամենատարբեր կարգավիճակներում, Դավիթ Իշխանյանին մարդիկ առաջին հերթին ընդունել են որպես ազնիվ և արդար հայի, ով նույնիսկ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում հանդես է եկել իր ընկալելի դիրքորոշումներով և վարքագծով:
Ծնունդդ շնորհավոր ընկեր Իշխանյան!
Համբերություն և ամուր կամք Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»: