Պատճառել է 90000 ՀՀ դրամի գույքային վնաս․ բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել տուժած անձի հետ

Ա․ Ղ․-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Հ․ Մ․-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս  հետ։

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի դեկտեմբերի 12-ին։ Այն մակագրվել է դատավոր Արտյոմ Ղազարյանին։

Iravaban.net-ը  փոխանցում է,որ Ա․ Ղ․-ն պատուհանի փեղկը հանելու միջոցով ապօրինի մուտք գործերով միայնակ բնակվող Հ․ Մ․-ի բնակարան, նախ բռնություն գործադրելու միջոցով, նրա կամքին հակառակ  սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ,  որից հետո  կրկին բռնություն գործադրելով հափշտակել է Հ․ Մ․-ի կողմից կրվող մեկ զույգ ոսկյա ականջօղերը, մեկ հատ ոսկյա և մեկ հատ արծաթյա մատանիները՝ վերջինիս պատճառելով 90000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2024թ․-ի հունվարի 11-ին՝ ժամը 14։30-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել