Մասնավորը պետք է հասկանա, թե ինչ է անում պետությունը․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․

«Այսօր ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամներին և գործարարներին ներկայացրել եմ Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մեր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Մեզ համար շատ կարևոր է պետություն-մասնավոր տեսակետներն այնպես մոտեցնել, որպեսզի մասնավորը հասկանա, թե ինչ է անում պետությունը, իսկ պետությունը հասկանա, թե ինչ է պետք մասնավոր հատվածին, նաև փորձենք համատեղ համագործակցության արդյունքում այնպես անել, որ ստեղծվի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար ավելի լավ միջավայր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել