Ի՞նչ սոցիալական իրավունքներ ունի փախստականը

Փախստականն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համահավասար օգտվելու սոցիալական ծառայություններից, ստանալ պետական նպաստներ և դրամական օգնություններ:

Փախստականն իրավունք ունի նաև ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների, մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, կենսաթոշակ, գործազրկության թոշակ, եթե փախստականի տվյալները բավարարում են այդ հարցերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Փախստականն իրավունք ունի նաև ստանալու անվճար շտապ բուժօգնություն և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել