Մենք երբեք չենք թաքցրել, որ եղել են Ռուսաստանի հետ մի շարք խնդիրներ, որոնց մասին խոսել ենք․ Արարատ Միրզոյան

Մենք երբեք չենք թաքցրել, որ եղել են Ռուսաստանի հետ մի շարք խնդիրներ, որոնց մասին խոսել ենք: Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ դրանք վերաբերել են առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ակնկալիքներին, դրանց իրականացմանը կամ չկատարմանը։

Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բացատրել է նրանով, որ Երևանն այդ կազմակերպության աշխատանքն արդյունավետ է համարում։ Նախարարն այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչու է Փաշինյանը մեկնել ՌԴ ՀԱՊԿ–ի և հենց Ռուսաստանի հասցեին բազմիցս հնչող քննադատությունների ֆոնին։

«Դժվար թե դուք լսած լինեք, որ մենք խոսենք, թե ԵԱՏՄ–ից մեր ակնկալիքները չեն արդարացվել, ինչպես դա եղել է ՀԱՊԿ–ի դեպքում։ Թեև ձեւակերպումները կարող են պայմանական լինել, այստեղ էլ խնդիրներ կան, բայց չեմ կարծում, որ կմտաբերեք նման դրվագ, որ Հայաստանը քննադատի Ռուսաստանին՝ ԵԱՏՄ համատեքստում։ Այնտեղ էլ կան խնդիրներ»,- ասել է նա։

ՀՀ ԱԳ նախարարը նաև պարզունակ համարեց այն մոտեցումը, ըստ որի Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին նշանակում է հրաժարվել ԵՄ հետ հարաբերությունների խորացումից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել