Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

Մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով:

Սևանա լճի կառավարման և պահպանության հարցերը կարգավորվում են Սևանա լճի մասին օրենքով։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր անձանց անվտանգության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել