Պետական պարգևներ՝ նախագահի հրամանագրերով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր

Էդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Արման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար

Մխիթար Գոշի մեդալով՝

Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

Մխիթար Հերացու մեդալով՝

Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն

Երախտագիտության մեդալով՝

Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ռոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ

Ռոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ

Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ

Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Էդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ

Վարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար»:

Դեկտեմբերի 18-ի  հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են՝

Հասմիկ Ջևիկի Ղահրամանյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Գևորգ Կարոյի Թումանյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են՝

Անանիա Շիրակացու մեդալով՝

Աշոտ Գարեգինի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Լևոնի ԽԱՐԱՏՅԱՆԻՆ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Պինդֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի» լաբորատորիայի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մովսես Խորենացու մեդալով՝

Լևոն Հմայակի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների թեկնածու

Երախտագիտության մեդալով՝

Նարինե Արմենի ՍԱՐՎԱԶՅԱՆԻՆ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնա-ծու, պրոֆեսոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել