Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: Այս մասին հայտնում են քաղաքապեարանից։
«Ա» գոտում կայանման
մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ,
մեկ օրվա համար` 2 000 դրամ,
մեկ շաբաթվա` 5 000 դրամ,
մեկ ամսվա՝ 18 000 դրամ,
իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:
«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար
սահմանված է 200 դրամ,
մեկ օրվա դեպքում՝ 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա` 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24. 000 դրամ:
Ընդ որում, «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև «Բ» գոտու նկատմամբ։