Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Նշենք, որ Խորեն Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի։
Մինչ այդ զբաղեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը։
Նա ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում նշել էր․ «Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա: Իհարկե կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ , կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չի»։