Կինը հայտնել է, որ անհայտ անձը ավտոբուսում ձեռքը դրել է ոտքին, ուսին․ սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում․

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին, գիշերը 2։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։

Ըստ նրա՝ մոտ 3 ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է տրանսպորտից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և իր կամքին հակառակ փորձել է համբուրել։ Նաև ձեռք  է տվել մարմնի տարբեր մասերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել