Երևանը կորցրեց քաղաքապետ, բայց ես ուրախ եմ, որ երևանցիները վերագտան իրենց սիրելի դերասանին մոնոներկայացումներում․ Անի Խաչատրյան

Երևանը կորցրեց քաղաքապետ, բայց ես ուրախ եմ, որ երևանցիները նորից վերագտան իրենց սիրելի դերասանին մոնոներկայացումներում։ Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում ասաց  «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին։

«Պարոն Մարության, խոսում էիք Նոր տարվա ծախսերից, արցախցի երեխաներին էիք բերում օրինակ, թե ի՞նչ սրտով ենք անում այդ ծախսերը Ամանորի միջոցառումները։ Բա դուք քանի՞ ներկայացում եք 2019 թվականից խաղացել՝ հռհռալով ու մարդկանց ուրախացնելով։ Բա ի՞նչ սրտով էիք բեմում խաղում։ Պարոն Մարության, խնդրում եմ, ձեր ներկայացումների սցենարներն ու դրանց համար ծափահարություններ քաղաքապետարանի դահլիճից դուրս փնտրեք կամ կարող եք նաեւ ձեր արդեն իսկ գործընկեր դարձած կուսակցության հետ համատեղ դուք ձեզ ծափ տաք կամ ձեր համատեղ տերերը, ինչն արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է Անի Խաչատրյանը։

Մանրամասները տեսնայութում՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել