Դեկտեմբերի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կժամանի Հայաստան։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նշվում է, որ նախատեսվում է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2022 թ.–ի հոկտեմբերի 20–ին։