Տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա և սուվերեն պետություն է․ Արմեն Փամբուխչյանը՝ Հայկ Մարությանին

Տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա և սուվերեն պետություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում ասել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով Հայկ Մարությանի հարցին, թե ինչ են տոնում։

«Ես պատասխանում եմ, պարոն Մարության, այս Ամանորին մենք տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա և սուվերեն պետություն է»,- ասել է Փամբուխչյանը։ Նրա խոսքն ընդհատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հավելեց՝ «միշտ էլ լինելու է»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ այժմ հանրությունը տեսնում է, թե որ երկու խմբակցությունները լքեցին բյուջեի քննարկումը և չհայտնեցին դիրքորոշում։

«2024թ․-ի կատարված աշխատանքներում, սիրելի երևանցիներ, «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չունեն որևէ մասնակցություն որպես ձեր կողմից ընտրված ավագանու անդամներ»,- ասել է Փամբուխչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել