Դեբատի ձևաչափը կար, հաղորդավարն այն չէր, հիմա ելույթի տևողությունն այն չի. ե՞րբ են ավարտվելու կապրիզները․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

Ես չեմ կարողանում հասկանալ, թե այս կապրիզները երբ են ավարտվելու։ Դեբատի ձևաչափը կար, հաղորդավարն այն չէր, հիմա ելույթի տևողությունն այն չի։ Եթե նպատակ չկար շոուի վերածելու ավագանու նիստը, կարող էիք նախապես զգուշացնել և ասել, որ նման ցանկություն ունեք․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին։

«Մենք մեզ որոշել ենք ելույթ չունենալ, ապա կարող ենք 10 րոպե ելույթ ունենալ։ Դա ի՞նչ մոտեցում է։ Պարզվում է, որ ամեն ինչ անելու համար մեկ ամիս ժամանակ էր մնացել։ Եթե պարոն Մարությանը մեկ ամիս էլ ավել պաշտոնավարեր, ամեն ինչ արված էր լինելու»,- ասել է փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ Հայկ Մարությանի բարձրացրած հարցերի առաջին հասցեատերը հենցն ինքն է։

«Այդ ամնեզիան հատուկ է հենց Ձեր խմբակցության անդամներին։ Այդ մարդիկ որ խոսում են, հասկանու՞մ են, որ այդ հարցի հասցեատերն  իրենց քաղաքապետն է, իրենց քաղաքական թիմի ղեկավարը։ Նորից եմ ասում՝ մարդը կամ կարողանում է խոսել և դրա պատասխանել լսել, կամ չի կարողանում։ Դուք չեք կարողանում, ժողովու՛րդ»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել