Երբ խոսվում է անարդյունավետ ծախսերից, ես հիշում եմ 2020թ․-ի արտադրության ձեռք բերված գազելները, որոնցից կեսն արդեն փչացել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցություն ավագանու անդամ Հայկ Մարությանի հայտարարությանը։
«Պարոն Մարության, ես կխոսեմ Ձեր ուրվականի հետ ամեն դեպքում, քանի որ Դուք արդեն երեք ամիս ընտրված եք, բայց 15 րոպե բարեհաճեցիք գալ, այն էլ ուզեցիք արտոնյալ պայմաններ ստանալ և հեռացաք, երբ դրանք չստացաք։ Ես կխնդրեմ, որ Դուք վերադառնաք դահլիճ և երևանցիներին բացատրեք, թե Ձեր քաղաքապետ եղած ժամանակ գնված գազելների կեսն ինչու է այսօր փչացել»,- ասել է Գալջյանը։
Նրա խոսքով՝ ովքեր չեն պատրաստվում ներկա լինել ավագանու նիստերին, պետք է մանդատները վայր դնեն ու գնան․ իրենք չեն պատրաստվում հանդուրժել նման իրավիճակները։
Մանրամասները տեսանյութում՝