ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդկային առևտրի 2012 թվականի վիճակի վերաբերյալ զեկույցում նշված է, որ աշխարհում 27 միլիոն տղամարդ, կին եւ երեխա ստրկության է մատնված:
ԱՄՆ Պետդեպարտամենտի թրաֆիկինգի վերաբերյալ զեկույցում գրված է, որ 2011թ ընթացքում ստրկության է մատնվել եւս 42 հազար մարդ: BBC-ի փոխանցմամբ`զեկույցում նշվում է, որ որոշ պետություններ վերջին տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են ձեռնարկել մարդկանց առեւտրի դեմ պայքարում:
Սիրիան հայտնվել է երկրների այն սեւ ցուցակի մեջ, որոնք չեն կատարում միջազգային պարտավորությունները եւ նշանակալի ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար: Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում է զինված դիմակայությունն ապստամբների ու կառավարական ուժերի միջեւ:
Իրանը, Աֆղանստանը,Ադրբեջանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ զեկույցում ևս ներառվել են այն պետությունների շարքերում, ոորնց կառավարությունները ջանքեր չեն գործադրում ժամանակակից ստրկության դեմ պայքարելու համար: