Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում` առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում`տասնհինգ հազարից քսան հազար ՀՀ դրամի չափով:
Իսկ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում` տաս հազարից քսան հազար ՀՀ դրամի չափով: