Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ԵԱՏՄ գագաթնաժողովը ամենաբարձր մակարդակում կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցկացման վայր, որտեղ նրան դիմավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են Միության անդամ երկրների ղեկավարները։