Ո՞ր գումարներն են վերադարձվում հարկ վճարողներին

Պետական բյուջե վճարվող հարկերի և հարկային այլ տուգանքների գումարները օրենքով սահմանված դեպքերում վերադարձվում են հարկ վճարողին կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողին պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց:

Հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`
ա) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտային հարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, պարզեցված հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը.
բ) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.
գ) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաև ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.
դ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.
ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում՝ վճարված հաստատագրված վճարի գումարը.
զ) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտային հարկով) և ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում՝ հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված պարզեցված հարկի գումարները.
է) օրենքով սահմանված կանխավճարների և նվազագույն շահութահարկի կամ եկամտային հարկի գումարները՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել