ՄՊՀ-Ն «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է մի շարք վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ:

Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։

Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի (հղումը՝ https://ec.europa.eu/…/eambros…/api/v1/attachments/73143) համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։ Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։ Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.
➡️ https://ef.competition.am/…/B1D76ACF-49E8-4D6C…/download
➡️ https://ef.competition.am/…/3843EE92-32AC-402D…/download
➡️ https://ef.competition.am/…/8D66EEF7-5DD3-4148…/download
➡️ https://ef.competition.am/…/BA132E3B-D1B6-4712…/download
➡️ https://ef.competition.am/…/0E7C346A-1C5E-42D0…/download
➡️ https://ef.competition.am/…/0A9AC426-EA4C-42A2…/download
➡️ https://ef.competition.am/…/36E1F621-3A91-4D36…/download

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել