Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում բուք է

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Աշոցքի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Բքի պատճառով Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել