Տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց հետ անմիջական զրույց ունեցանք մի բաժակ թեյի շուրջ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էի Կանանց ակումբի (For ladies club ) կողմից կազմակերպված մի գեղեցիկ ու ջերմ ցերեկույթի` «Կանանց հետ, կանանց մասին» խորագրի ներքո։

«Տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց հետ անմիջական զրույց ունեցանք մի բաժակ թեյի շուրջ։

Խոսեցինք հասարակական֊քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության, դերի և խնդիրների մասին, ներկայացրեցի առողջապահության ոլորտի ռազմավարությունը, ընթացիկ և առաջիկա բարեփոխումները։

Հատուկ անդրադարձա ներկաներին հուզող մեր այն ծրագրերին, որոնք միտված են կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը։

Կանայք, ինչպիսի նվիրվածությամբ հոգ են տանում ընտանիքի, առօրյա հոգսերի մասին, նույն կերպ պետք է հետևողական լինեն և հոգ տանեն իրենց առողջության մասին. վերահաստատեցինք` առողջ է կինը, երջանիկ է ընտանիքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել